«Տագնապով ենք հետևում դեպքերի զարգացմանը». Կրեմլի արձագանքը Հայաստանում կատարվող իրադարձություններին

Պաշտոնական Կրեմլը արձագանքել է Հայաստանում կատարվող իրադարձություններին և այդ կապակցությամբ անհանգստություն է հայտնել: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

«Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում դեպքերի զարգացումներին: Կողմերին հանդարտության կոչ ենք անում: Կարծում ենք, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում», –Rbc.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Խոսնակը նաև նկատել է, որ ՌԴ-ն Հայաստանին համարում է «Կովկասում շատ կարևոր ու մոտ դաշնակիցը», իսկ այդ երկրում կատարվողը իրենց ներքին գործն է: