Արագածավան, Գետափ և Բագրատաշեն համայնքներում գործարկվելու են շչակներ

ԱԻՆ-ը տեղեկացնում է.

Օգոստոսի 10-ին՝ ժամը 10:00-ին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, պատսպարում և տարահանում» թեմայով վարժանք։

Գործարկվելու է համայնքի շչակը:

Օգոստոսի 10-ին՝ ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, պատսպարում և տարահանում» թեմայով վարժանք։

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: