Քննարկվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի արդյունավետությունը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 19 տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկել են ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի արդյունավետությունն ու կատարել առաջարկներ:

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ մասնավորապես կարծիքներ են հնչել նախորդ տարվա ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում 50-ից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել տարբեր կառույցներում:

Նշվում է, որ գերատեսչությունների պաշտոնյաները ոգևորություն են հայտնել նաև «իԳործ»-2021 վերաբերյալ և ներկայացրել են իրենց սպասելիքները: