Էրդողանը Մոսկվային, Բաքվին և Երևանին քառակողմ հանդիպման է հրավիրել Ղարաբաղի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Էրդողանն այդ մասին հայտնել է Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ իր, ՀՀ վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման և ձեռնարկվելիք քայլերի շուրջ քննարկում ունենալու առաջարկն արդեն փոխանցվել է, որին առայժմ պատասխան չի ստացվել։