«Ալեն-Էլեն» դիսկո ակումբում ծեծել եւ դանակահարել են իրանցի քաղաքացու

Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին՝ հայտնելով, որ «Ալեն-Էլեն» դիսկոակումբում ծեծի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: