Տակնուվրա է արվել խմբագրությունը, տեսախցիկները վնասել են. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ

Դեռևս անհայտ անձինք գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա են արել գույքը։

Խմբագրություն էր ժամանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը նաև լրատվամիջոցի հիմնադիրն է, ասաց՝ իր համար մտահոգիչն այն է, որ թեև գողության պատրվակով են մտել խմբագրություն, գողություն չեն արել․ «Նշանակում է՝  ինֆորմացիա են փնտրել, ինչ-որ փաստաթուղթ են փնտրել, և ես չգիտեմ՝ գտել են, թե՝ ոչ։ Տեղազննությունից հետո պարզ կդառնա»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: