Վրաստանում լիովին պատվաստված է չափահաս բնակչության 23,1%-ը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային  առողջության պահպանման կենտրոնի տեղեկությամբ, սեպտեմբերի 16 -ի տվյալներով, ընդհանուր առմամբ Վրաստանում կատարվել է 1 589 024 պատվաստում: Լիովին պատվաստված է չափահաս բնակչության 23,1% -ը (660 832 մարդ), իսկ պատվաստանյութի մեկ չափաբաժնով՝ 32,5%-ը (928 192  մարդ), հայտնում է Ալիք Մեդիան։

Բնակչության պատվաստման տվյալները ըստը շրջանների այսպես են բաշխվել՝

  • Թբիլիսի — 11 582;
  • Աջարիա— 2 672;
  • Իմերեթի— 3 102;
  • Քվեմո Քարթլի — 1 207;
  • Շիդա Քարթլի — 1 051;
  • Գուրիա— 707;
  • Սամեգրելո Զեմո Սվանեթի — 2 100;
  • Կախեթի— 1 120;
  • Մցխեթա Մթիանեթի — 652;
  • Սամխցե Ջավախեթի — 760;
  • Ռաճա Լեչխումի Զեմո Սվանեթի — 187.

Սեպտեմբերի 16-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի 2 176  նոր դեպք է արձանագրվել: