Գնել Սանոսյանը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։

Նախարարը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։
Նախարարը հանդիպել է մարզպետներին, համայնքապետներին և տեղում քննարկվել է ստեղծված վիճակը, անելիքները, և այլ կազմակերպչական հարցեր։

Քննարկվել է հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրետակոծության հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարբեր համայնքներում, նախնական տվյալներով, վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։

7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։
Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։
Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։

Возможно, это изображение 8 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Возможно, это изображение на открытом воздухе
Нет описания фото.
Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе
Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе