Կոնգրեսն ամաչում է հաղորդագրություն տարածել

Կոնգրեսն ամաչում է հաղորդագրություն  տարածել
Կոնգրեսն ամաչում է հաղորդագրություն տարածել

Հայ ազգային կոնգրեսի` նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի մասով որոշում է ընդունվել, որի մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի տարածվել: Քաղխորհրդի նիստին ներկա չեն եղել Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդ», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվ», Հրանտ Բագրատյանի «Ազատություն», Մանուել Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները և «Այլընտրանք» նախաձեռնությունը:
ՀԱԿ կազմում գտնվող մյուս կուսակցությունները, որոնք մասնակցել են նիստին, կողմ են արտահայտվել այդ որոշմանը, բացի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից: Կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող մանրամասնել այդ որոշումը, քանի որ պայմանավորվածություն ունեն` ՀԱԿ քաղխորհրդում կայացված որոշումների մասին պետք է միայն պաշտոնական հաղորդագրություն տարածվի:

Կարդալ ավելին