Շնորհակալ եմ Ձեզ այն հայրական սիրո համար, որ ունեք Արցախ աշխարհի հանդեպ. Բալասանյանը շնորհավորել է Պարգև սրբազանին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ծննդյան օրվա առթիվ.

«Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին.

Գերաշնորհ Սրբազան Հա՛յր

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 67-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհակալ եմ Ձեզ այն հայրական սիրո համար, որ ունեք Արցախ աշխարհի հանդեպ։ Ձեր՝ ավելի քան 3 տասնամյա հոգևոր առաջնորդությունը մեծապես օգնել է Արցախին վերագտնելու ճշմարիտ ճանապարհը տանող ուղին։ Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ, Մարդ, որի անխոնջ աշխատանքի շնորհիվ Արցախը հավատարիմ է քրիստոնեական և համամարդկային արժեքներին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն։ Աստված մեզ պահապան։