ՀՀ և ՌԴ ԳՇ պետերը հեռախոզարույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և այլ հարցեր

Ռուսաստանի և Հայաստանի ԶՈւ ԳՇ պետեր Վալերի Գերասիմովը և Արտակ Դավթյանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու խաղաղապահ օպերացիայի անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: