Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն Մարսելում անցկացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին, և երկրի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։
Նա նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ հիշատակելով 1,5 միլիոն զոհերին, ինչպես նաև այն հայերին, որոնք վերապրել են ցեղասպանությունը և ապաստան գտել Ֆրանսիայում։
«Հայաստանն ապրում է մեր սրտերում և մեր հոգիներում։ Եթե Հայաստանը վերապրել է դա, ապա կշարունակի ապրել»,- նշել է ֆրանսիացի պաշտոնյան։



















