Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին

Ձերբակալվել է Վրաստանի  պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին
Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին

Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին՝ անցած ամիս տեղի ունեցած բողոքի ցույցերի գործով:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է զանգվածային բռնություններ կազմակերպելու, առաջնորդելու կամ դրանց մասնակցելու մեջ, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Խոսքը մասնավորապես հունիսի 20-21-ը Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիայի մասին է, որի մասնակիցները, ըստ պաշտոնական Թբիլիսիի, փորձել են գրավել խորհրդարանի շենքը:

Օքրուաշվիլիի մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում:

Տվյալ գործով ընդհանուր առմամբ 17 մարդ է ձերբակալվել:

Մանրամասները՝ այստեղ: