Բաթումիում փրկարարները շարունակում են դուրս բերել փլատակների տակ մնացածներին

Բաթումիում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները այսօր փլուզված շենքի վայրում, հայտնում է Ալիք Մեդիան։

Առկա տեղեկությամբ, փրկարարները կապի մեջ են դեռևս փլատակների տակ գտնվող մի երիտասարդի հետ։ Հայտնի է, որ մինչև շենքի փլուզումը, շենքում եղել է մի կին իր երկու երեխաների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ, Բաթումիում՝ Մեմեդ Աբաշիձեի և Մայիսի 26 փողոցների խաչմերուկում, փլուզվել է բազմահարկ շենքի մի մուտքը: Ժամը 17:15-ի դրությամբ փլատակներից դեռևս դուրսբերվածներ չեն եղել: