Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին. «Ազատություն»

Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին. «Ազատություն»
Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին. «Ազատություն»

Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Այդ մասին փոխանցում է «Ազատություն»-ը՝ փոխանցելով Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի խոսքերը, ով դատարանի որոշումն անհիմն է որակել։

Նա նշել է, թե կալանքի որոշումը կայացված է, եւ իրենց նույնիսկ չեն տրամադրել որոշման օրինակը, ինչը պարտավոր էին կատարել հենց հրապարակումից հետո:

Փաստաբանն ասել է, թե որոշումը կտրամադրեն այսօրվա ընթացքում՝ մի քանի ժամ հետո, սակայն, նրա խոսքով, ներկայացված միջնորդության հիման վրա որեւէ հիմք չկար Վահագն Հարությունյանին կալանավորելու։

«Նշում էին, որ Վահագն Հարությունը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, այդ պարագայում բացարձակապես հիմնավորված չէ միջնորդությունը, որովհետեւ այն անձն, ում ասում էին, որ կարող է թաքնվել, ինքն անձամբ է՝ որեւէ պարտականություն չունենալով, զանգում քննչական մարմնին, զրուցում քննիչների հետ, հայտնում իր բնակության վայրը, հեռախոսի համարները, ու էս պարագայում անձի նկատմամբ հայտարարում են հետախուզում եւ միջնորդություն են ներկայացնում կալանավորումը որպեսզ խափանման միջոց կիրառելու մասին», – ասել է փաստաբանը։

Փաստաբանը հետախուզում հայտարարելու մասին որոշումը եւս «ապօրինի եւ անհիմն» է որակել եւ նշել, որ այն արդեն բողոքարկել են Գլխավոր դատախազին։