Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է:

«18 օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է խախտել Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու հիմնարար իրավունքները՝ նրանց պահելով շրջափակման մեջ, ինչն անթույլատրելի է։

Միջազգային հանրությունն այսօր դա չպետք է ընկալի որպես նորմալ բան։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»: