Մեղրիում կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք չառաջացնել անհարկի խուճապ․ համայնքապետարան

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

տեղեկացնում ենք, որ հունիսի 16-ին և 17-ին, ինչպես նաև հունիսի 22-ին, 23-ին 24-ին, 29-ին և 30-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

Հունիսի 23-ի կրակային զորավարժություններն իրականացվելու են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Հունիսի 30-ին՝ գիշերը:

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ: