Արցախում ալյուրի պաշարները բավարար են. Տեսանյութ

Օպերատիվ շտաբի՝ այսօր կայացած նիստում խոսվել է նաև պարենային անվտանգության ոլորտում ունեցած խնդիրների մասին: Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պաշարներից որոշ ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:

Իսկ թե այսօր ինչ վիճակ է տիրում խանութներում՝ մեր նկարահանող խումբն է տեղում արձանագրել: