Արցախում ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով

ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:

Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»: