Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կատրին Կոլոննան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: 

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոննայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս: