Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է ՌԴ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր՝ մայիսի 19-ին, պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մայիսի 20-ին կկայանա Ասադովի հանդիպումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ու կառավարության անդամների հետ։ Բանակցություններում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցեր։

Նշենք նաև, որ Ադրբեջանի վարչապետի՝ ՌԴ կատարելիք այց մասին հայտնի էր դարձել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 10-11-ը Բաքու կատարած այցի ընթացում։

Աղբյուր՝ Factor.am