Հրդեհ Վեդիի զորամասում․ Այրվել են բաղնիքի տանիքի փայտյա կառուցատարրերը

Հեղինակ MediaLab

Հուլիսի 2-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքում գտնվող զորամասում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել` 18:39-ին: Այրվել են զորամասի բաղնիքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ),  ապակեբամբակյա ջերմամեկուսիչ  շերտը (մոտ 25 քմ) և մալուխ (մոտ 10 գմ):