Ես էլ եմ ասում՝ Հրայր, հեռացի՛ր, բայց չարժեր նման ձևով գործընթաց անել. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ. Factor.am

Սահմանադրական դատարանի ճգնաժամը սուտ է։ Այսօր խորհրդարանում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Բայց եթե այդպես է, ըստ Մարուքյանի՝ չարժե դրա համար մատաղ անել իրավունքի գերակայությունը։ Նրա համոզմամբ՝ այս գործընթացի գլխավոր նպատակը Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելն է։ «Ես էլ եմ ասում՝ Հրայր, գնա՛, Հրայր, հեռացի՛ր։ Չե՞ս տեսնում՝ ինչ են անում, այ ախպեր»,- ասաց Մարուքյանը։ Բայց, ըստ նրա, չարժեր նման ձևով գործընթաց անել։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: