Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԳ նախարար

Արցախն Ադրբեջանի կազմում՝ նշանակում է Արցախն առանց հայերի. Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօրվա իրողությունները, այսօրվա իրավիճակն ավելի ընդգծում է մեկ պարզ գերակայություն՝ Արցախը որևէ ապագա չի ունեցել և չունի Ադրբեջանի կազմում: Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի: Դա չի լինելու, դա առավել ընդգծված նպատակ է»,-ասաց նախարարը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։