Երևանի մի շարք փողոցների ջրամատակարարումը կդադարեցվի.«Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 19

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Հին խճուղու ջրամատակարարումը,

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 16/1-16/3, 20/1-20Ա, 24-43, Սիսակյան 16-18/Բ, 18Ա-18Բ/1, 20,22 զույգ համարների, Շինարարներ 15/2 շենքերի ջրամատակարարումը,

ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երեվանյան խճուղու, Պ.Սևակ, Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկ, Միկոյան, Մոմիկ, Կամո, Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Արսենյան 9 շենքի ջրամատակարարումը,

հուլիսի 19-ին ժամը 08։00-20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների, «Գալիք» մանկապարտեզի, Արդշին և ՎՏԲ բանկերի մասնաճյուղերի, Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի և ԱԱԾ վարչական շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: