Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի 5 սկզբունքների վրա. Ալիև.«Ազատություն»

Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա»։Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Աղդամում այսօր մեկնարկած քաղաքաշինական միջազգային համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը շեշտել է, որ պաշտոնական Բաքուն այդ կետերի մասին հրապարակավ բազմիցս խոսել է, և կրկին թվարկել է դրանք. – «Մասնավորապես, երկու երկրների կողմից տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ապագայում որևէ տարածքային հավակնություններից, ուժի կիրառումից հրաժարում, պետական սահմանների դելիմիտիցիա և հաղորդակցությունների բացում»:

Ինչ վերաբերում է Արցախի հայերին, Ադրբեջանի առաջնորդը կրկին պնդել է՝ «նրանք մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես ենք կազմակերպելու նրանց կյանքը մեր տարածքում»։