Ով կլինի թամադա եւ ով ում որտեղ կդնի. Փաշինյան vs Ալեքսանյան

Ով կլինի թամադա եւ ով ում որտեղ կդնի. Փաշինյան vs Ալեքսանյան
Ով կլինի թամադա եւ ով ում որտեղ կդնի. Փաշինյան vs Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է yerkir.am-ին Սամվել Ալեքսանյանի ասածները: Տեղեկացնենք, որ Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու է, «Փարվանայում» էլ քեֆ է անելու, ու քանի որ Նիկոլ Փաշինյանը լավ է խոսում, նրան էլ թամադա է դնելու:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Երեւանի 7-րդ ընտրատեղամասում նա պայքարելոու է հայտնի իշխանական օլիգարխ Սամվել Ալեքսանյանի:

«Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, բայց կարծում եմ նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, եւ այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով, ում, որտեղ դրեց»,-պատասխանել է Փաշինյանը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Ալեքսանյանը պնդում է, որ Փաշինյանի հետ «լավ հարաբերություններ» ունի, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը պատասխանել է:

«Ենթադրում եմ, որ նրա հարաբերությունները Սերժի հետ վատացել են ու նրան նոր «կռիշ» է հարկավոր: Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի օրենքների հետ, որովհետեւ ինքը գիտի, որ ինձ հետ չի կարող «հարաբերություններ կարգավորել»:

© Medialab.am