4 գյուղերը վերադարձնելու դեպքում ի՞նչ պետք է կառուցել. Թաթուլ Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«4 գյուղերը վերադարձնելու դեպքում ի՞նչ պետք է կառուցել

Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի:

Քիչ առաջ անցնում էի և տեսա, որ տեխնիկան արդեն աշխատում է: Չեմ ուզում գրել, թե որ հատվածում:

Ըստ այդմ, Հայաստանը շտապ պետք է՝

ա/ կառուցի մեկ կամուրջ Կիրանց-Աճարկուտ հատվածում,

բ/ գազատարի ճանապարհը որոշ մասերում տեղափոխի ՀՀ տարածքի խորք,

գ/ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, որը կառուցվել է 2000-ական թթ, առնվազն երկու տեղում փոխի ուղին և մինչև 100 մետր քաշի ՀՀ խորք,

դ/ևս 3 հատվածներում ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանի բերանով և անվտանգությունից ելնելով տրամաբանական է այդ հատվածներում մի քանի տասնյակ մետրով հետքաշումը:

Եթե Ադրբեջանը իր զինուժը հետ չի քաշելու Տավուշի այն հատվածներից, որոնք նա գրավել է 1990-ական թթ, ապա դա կնշանակի միակողմանի զիջում:

Առայժմ այսքանը»: