Մինչև կյանքի ավարտը հայրական պապս իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»։