Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաստատել է Վաշինգտոն այցը․ Lragir.am

Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է տեղեկությունը, որ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնելու է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Բայրամովը Վաշինգտոնում հանդիպելու է պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն։

Աղբյուրը՝ Lragir.am