Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ նա չի կարող բացակայել երկրից. Factor

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին Factor TV-ին ասաց Աղազարյանը:

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանին կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ մեղադրանք ներկայացնելու:

Մինչ այս պատգամավորը ՔՊ-ի համաձայնությամբ զրկվել էր անձեռնմխելիությունից: Աղազարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափով կաշառքի և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով։