Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն`ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի բերման ենթարկվելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ-ից բերման էր ենթարկվել ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։