Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում

Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։ 

Առաջնությունը կկայանա Բահրեյնում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։

Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր: