Դատական դեպարտամենտը ժամանակավոր պաշտոնակատար ունի․ Factor.am

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին ժամանակավորապես կփոխարինի վարչության պետերից մեկը՝ Խաչիկ Ղազարյանը։

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Նրա փոխանցմամբ՝ հիմնական նշանակում այս պահին դեռևս չկա։

Հիշեցնենք, որ 7 տարի դատական դեպարտամենտի ղեկավար աշխատած Կարեն Փոլադյանը հուլիսի 19-ից այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Փոլադյա՞նն է ազատման դիմում ներկայացրել, թե՞ նրան ազատել են աշխատանքից, ԲԴԽ-ն չի հայտնում։

Նշենք, որ ՔԿ-ն հունիսի 29-ին հայտարարել էր, որ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։