Կարևոր արձանագրումներ ԱԽ նիստից․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Կարևոր արձանագրումներ ԱԽ նիստից․

Սկսած մայիսի 14-ից ադրբեջանական զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից։ Նման գործընթաց տեղի է ունեցել նաև մայիսի 16-ին, նախանշաններ կան, որ դուրսբերումը կշարունակվի նաև այսօր։

Ռամազաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ինչը նշանակում է, որ մենք պետք է գործարկենք ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների ուղղությամբ։

Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանական զինվորականները պետք է դուրս գան ՀՀ տարածքից։

Հայաստանի իշխանությունները երբեք միջանցքի հարց չի քննարկել ու չի քննարկելու։

Մինչ Հայաստանի իշխանությունները անում են ամեն ինչ ադրբեջանցիներին մեր տարածքից դուրս բերելու ուղությամբ, հայտնի քաղաքական շրջանակները ջանասիրաբար զարգացնում են Ալիևի կողմից հնչեցված Զանգեզուրի միջանցքի թեզը։ Այս նույն շրջանակները երկրի ներսում կատարում են պրոադրբեջանական տեղեկատվական գործակալների դերը՝ հուշում են հարձակման համար հարմար պահը, տեղանքները, անգամ հուշում են, թե ինչ կարելի է պահանջել Հայաստանից բանակցությունների ընթացքում, տարածում են տեղեկատվություններ, որոնք կարող են վիժեցնել բանակցային գործընթացը։ Պետք է հստակ արձանագրել, որ այդ շրջանակի ներկայացուցիչներից են նախկին վարչապետ, նախկին մարզպետ, անգամ գործող պատգամավորներ ու որոշ համայնքապետեր և այլք։ Համապատասխան կառույցները պետք է ուշի ուշով ուսումնասիրեն նման անձանց վարքը և, ըստ անհրաժեշտության, իրականացնեն համապատասխան միջոցառումները։

Հ․Գ․ Ինքս այս պահին մշակում եմ օրենսդրական մեխանիզմներ սահմանային իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունների տարածումը կանխելու կամ առնվազն խիստ պատիժ սահմանելու ուղղությամբ»։