«Խորհուրդ կտամ Անդրանիկ Քոչարյանին իր խոսքերով չպատասխանել և չիջնել նրա մակարդակին»․Ավետիք Իշխանյան

«Խորհուրդ կտամ Անդրանիկ Քոչարյանին իր խոսքերով չպատասխանել և չիջնել նրա մակարդակին»․Ավետիք Իշխանյան
«Խորհուրդ կտամ Անդրանիկ Քոչարյանին իր խոսքերով չպատասխանել և չիջնել նրա մակարդակին»․Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Քիչ առաջ լսեցի ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի իշխանության բարձունքից, «ինքնավստահ», ներեցեք, շատ մեղմ ասած, վիրավորանքները (լեզուս չի պտտվում մեջբերել խոսքերը) Արփինե Հովհաննիսյանի հասցեին։ Հիշեցի Էլդար Ռյազանովի «Գարաժ» ֆիլմի Լիա Ախեջակովայի հերոսուհու խոսքերը․ «ԵՎ ձեզ թվում է, թե դուք ի՞նձ վիրավորեցիք, ոչ դուք ձեզ վիրավորեցիք»։

Իմ կարծիքով, նա վիրավորեց բոլորիս, հատկապես կանանց։ Կուզենայի իմանալ, ի՞նչ ենք մտածում բոլոր իրավապաշտպաններս, հատկապես, կանանց իրավունքների համար, խտրականության դեմ պայքարող իրավապաշտպանները, այդ թվում նախկին իրավապաշտպան, այժմ նույնպես ԱԺ պատգամավոր, նույն «Իմ քայլ» խմբակցության անդամները։

Համենայն դեպս, բոլորին խորհուրդ կտամ, Անդրանիկ Քոչարյանին իր իսկ խոսքերով չպատասխանել և չիջնել նրա մակարդակին։ Համ էլ, մեկ էլ տեսար քր․ գործ հարուցեն և կալանավորեն»։