Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրը գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Համայնքապետի խոսքով բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։

Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ էլ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա որովհետև, բացի աշխատատեղերից այստեղ կա մանապարտեզ և նոր կառուցված դպրոց։Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65–ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել:Նախատեսվում է գյուղում կառուցել 150 տուն:

Անդրադառնալով համայնքի բուժսպասարկման որակին, համայնքապետը նշեց, որ ունեն բուժկետ սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։

Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ ցավոք չկա:Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, Արցախփոստ-ի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։

Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՏԿԵ նախարարությունը։