Կասեցվել է Արտաշատի խճուղու հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74):

Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների  իրականացրած ստուգումը, համաձայն որի՝արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.չեն ձեռնարկվել միջոցներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար.պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման.արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով.սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:Տնտեսվարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: