Թանգարանից գողացել են Վան Գոգի կտավը

Նիդեռլանդների Լարեն քաղաքի Զինգեր թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը։ Այս մասին այսօր հայտնել են թանգարանի աշխատակիցները:

Գողերը ներխուժել են թանգարան կիրակի լույս երկուշաբթի գիշերը և գողացել 1884-ին նկարված «Գարնանային պարտեզ» կտավը: Որևէ այլ արվեստի նմուշ թանգարանից չի գողացվել։

Կտավըպատկերում է Նուենենի Հոլանդական ռեֆորմիստական եկեղեցու պարտեզը։ Վան Գոգի հայրը այդ ծխական եկեղեցու քահանան էր:

Կտավը ժամանակավոր ցուցադրման էր ուղարկվել Լարեն՝ Գրոնինգերի թանգարանից, և վերջինիս հավաքածուին պատկանող Վան Գոգի միակ կտավն էր։

Գողության դեպքը բացահայտելու նպատակով իրականացվում է հետաքննություն։