Արման Թաթոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է 6 գերիների իրավունքներին վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը:

Կապի մեջ ենք նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել ենք նաև մեր այն հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը, որոնք գերեվարվել են մայիսի 27-ից առաջ: