Արտաշատ մայրաքաղաքի կեսդարյա պեղումների արդյունքը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում. տեսանյութ

Արտաշատ մայրաքաղաքի կեսդարյա պեղումների արդյունքը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում. շատ գտածոներ այցելուներին ներկայացվում են առաջին անգամ։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությունը մի քանի ամիս կտևի, զբոսաշրջային ակտիվ սեզոնին տուրիստներին ևս հնարավորություն տալով բացահայտել Հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքատնտեսական և մշակութային հարաբերություններում։