Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։

Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։

Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։