ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Սբ Աստվածամայր» և «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների նյարդավիրաբուժական բաժանմունքները և Չարենցավանի բժշկական կենտրոնը կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Նախատեսվում է գերժամանակակից սարքավորումներով հագեցնել Սուրբ Աստվածամայր ԲԿ մանկական նյարդավիրաբուժական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքները, և Չարենցավանի ԲԿ-ն՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը միջազգային մակարդակի»,- ասաց Ավանեսյանը:
Այս նպատակով կծախսվի 200 մլն դրամ: