Տաշիրի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:


Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։