«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ՍԴ անդամների ու նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծը դնել հանրաքվեի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու Սահամանդրական փոփոխությունների նախագիծը, որը սահմանում է ՍԴ անդամների ու նախագահի լիազորությունների դադարեցում, այլ առաջարկելու է այն համաժողովրդական հանրաքվեի դնել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը:

«Սահմանադրության համաձայն՝ ԱԺ-ին տրված լիազորությամբ Իմ քայլն առաջարկելու է քվերակության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է»,- ասաց Վահագն Հովակիմյանը: