Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ընտրություններ են

Այսօր  Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Քվեարկությունը մեկնարկել է առավոտյան ժամը 08:00-ին:

Մասնավորապես ՏԻՄ ընտրություններ են կայանում 6 համայնքներում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

Ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: Միայն Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ: