Հայկ Մարությանը պարզաբանեց, թե ինչ էին քննարկում վարչապետի հետ. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մոտ 2 ժամ տևողությամբ փակ հանդիպում անցկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Ավարտից հետո քաղաքապետը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են տարբեր հարցերում քաղաքապետարանի և կառավարության աշխատանքները համադրելու վերաբերյալ հարցեր։ Մարությանն ասաց, որ չեն խոսել այն մասին, թե վարչապետը որ հարցերում է խնդիր տեսնում։ Երևանի քաղաքապետը շեշտեց նաև, որ տրանսպորտային ցանցի արդիականացման խնդիրը հաջորդ տարի ամբողջությամբ չի լուծվի, սակայն հարցը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվ ընթանում են։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում․