Գյումրիում մեկնարկում են 15 փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների շինարարական աշխատանքները: Կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը և «Վահագն և Սամվել» ընկերության տնօրեն Սարգիս Ալոյանը պայմանագիր են կնքել:

Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են, որ Սամվել Բալասանյանը խոսել է կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին, ապա հույս հայտնել, որ շինարարի հետ կկարողանան լավ աշխատել, և, չնայած ժամկետների սղության, կկարողանան մինչև նոյեմբերի վերջ ավարտել շինաշխատանքները:

Առաջիկա օրերին կմեկնարկեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ…

Posted by Գյումրու համայնքապետարան on Wednesday, June 24, 2020