Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ Մարուքյանի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Սասուն Միքայելյանը հարվածեց Մարուքյանին, հրմշտոց ու ծեծկռտուք սկսվեց:
Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբոինից հայտարարեց. «Ինձ ինչքան էլ խփեք, մեկ ա, ես խոսալու եմ: Էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց»:
Սասուն Միքեայելյանը նրան սպառնաց՝ վիզդ կկտրեմ:
«Իմ վիզը կտևողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես»,- պատասխանեմ Մարուքյանը:
Նշենք, որ նիստին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստն ընդմիջվեց:
Ծեծկռտուքն սկսվեց, երբ Մարուքյանը ելույթ էր ունենում՝ դիմելով պատգամավոր Բաբկեն Թունյանին. «Ասում ենք՝ մեզ զանգում են այս-այս հարցերով, գալիս եք, մեծախոս ձևի, ամբարտավանությամբ, ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, էս էլ իմ համարն ա, ամբիոնից համարն ասում ա: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ Լուսավոր Հայաստա՞նն ա համարս տվել: Մեծ մարդ ես: Պարոն Թունյան, որ ամբիոնից՝ սրիկա, այլ բառեր ենք օգտագործում, դա լարվածություն ա առաջացնում: Մի արեք տենց բաներ»:
Տեղից արձագանեք Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին անվանելով «հոպար»:
«Ես ձեր համար հոպար չեմ»,- արձագանեց Մարուքյանը: Ի պատասխան Սասուն Միքայլեյյանն ասաց՝ «կցխեմ»: Երբ Մարուքյանը մոտեցավ նրան, Սասուն Միքայելյանը հարվածեց նրան: