Ռոբերտ Քոչարյանի քրեական գործն անհապաղ ենթակա է կարճման, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի 300.1 հոդվածը. պաշտպան․ Փաստինֆո

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվելու դեպքում՝ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքն անհապաղ ենթակա է կարճման, Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

«Քանի որ այս պահին մենք չենք կարող կանխատեսել, թե գործի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի սահմանադրական դատարանը, որովհետև մի քանի գործառույթներ կարող է իրականացնել՝ Սահմանադրությանը հակասող կամ Սահմանդրությանը համապատասխան որոշակի մեկնաբանությամբ, ապա չենք կարող նաև գնահատական տալ։ Այն պարագայում, եթե Սահամանդրական դատարանը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչի, քրեական գործն անհապաղ՝ մեկ ժամ հետո ենթակա է կարճման», – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասները՝ այստեղ։